Հյուսիսային բևեռը վերածվում է լճի (Տեսանյութ)
27/07/2013 17:04

Հյուսիսային բևեռը վերածվում է լճի (Տեսանյութ)

Հյուսիսային բևեռը, որը մարդկանց մոտ նույնացվում է ահռելի չափերի սառցաբեկորների հետ, այժմ տաք եղանակի պատճառով վերածվում է լճի:

Newsru.com-ի փոխանցմամբ, Ձյան և սառույցի ուսումնասիրման կենտրոնը հայտարարել է, որ Հյուսիսային բևեռում ջերմաստիճանը մի քանի աստիճանով սովորականից բարձր էր և դա արագացնում է սառույցների հալոցքը:

Նշվում է, որ նախորդ տարվա օգոստոսին նույն այդ իրավիճակը հանգեցրել էր 800.000 քմ սառույցի հալոցքին:

Սառույցների հալոցքը ֆիսքվում է Հյուսիսային բևեռի տարբեր հատվածներում տեղադրված տեսախցիկների օգնությամբ:
 

Հյուսիսային բևեռը վերածվում է լճի (Տեսանյութ)