.jpg)
Ֆիլիպիններում բացվել է ջրահարսեր պատրաստող ակադեմիա (Տեսանյութ)
Ֆիլիպիններում բացվել է յուրահատուկ ուսումնական հաստատություն, որտեղ ուսանողներին սովորեցնում են ջրահարս լինել:
Korrespondent.net-ի փոխանցմամբ, Մանիլայում գործող ջրահարսների ակադեմիան ընդունվողների մեծ հոսք է ակնկալում:
Ջրահարսի պոչ հիշեցնող լողազգեստով լողանալու և լավ ֆիզիկական վիճակում մնալու համար այցելուները վճարում են 40 դոլար:
Նշվում է, որ ջրահարսերի ակադեմիայում սովորեցնում են լողալ, զբաղվել մարմնամարզությամբ և լինել ճկուն: