«Ռեալը» նոր առաջարկ է ներկայացրել «Տոտենհեմին»
27/07/2013 17:12

«Ռեալը» նոր առաջարկ է ներկայացրել «Տոտենհեմին»

Ինչպես հաղորդում է «The Sun»-ը, «Ռեալի» ղեկավարությունն ավելացրել է այն գումարի չափը, որը նախկինում առաջարկվել է Գարետ Բեյլի տրանսֆերի համար: «Արքայական ակումբն» այնքան շատ է ցանկանում հրավիրել այդ ֆուտբոլիստին, որ պատրաստ է 93 մլն վճարել նրա համար: Ներկա պահին «Տոտենհեմի» սեփականատեր Դանիել Լևին այդ առաջարկին նոււյնպես բացասական պատասխան է տվել: Սակայն Բեյլի հարցը կարող է լուծվել առաջիկա ժամերի ընթացքում:

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ «Տոտենհեմն» ուզում է գերազանցել «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը, որը Քրիշտիանու Ռոնալդուի համար ստացել է 96 մլն եվրո: Եթե «Ռեալը» այդ գումարից ավելին առաջարկի, անգլիական ակումբի ղեկավարությունը կվաճառի Բեյլին:

«Ռեալը» նոր առաջարկ է ներկայացրել «Տոտենհեմին»