Սան-Դիեգոյի քաղաքապետին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ
27/07/2013 18:17

Սան-Դիեգոյի քաղաքապետին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ

Ամերիկյան Սան-Դիեգո քաղաքի քաղաքապետը, ով մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ, համաձայնվել է հոգեբանական ստուգման ենթարկվել:

Baltinfo.ru-ի փոխանցմամբ, 70-ամյա Բոբ Ֆիլները չի ցանկանում հրաժարական տալ, սակայն ներողություն է խնդրել իր պահվածքի համար:

Քաղաքապետին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող կանանց թվում է նաև ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին փոխծովակալը:

Մինչ այդ, նմանատիպ պատմության մեջ էր ընկել նաև Նյու-Յորքի քաղաքապետի թեկնածու Էնտոնի Ուեյները, ով հայտարարել է, որ կանանց անպարկեշտ հաղորդագրություններ է ուղարկում:
 

Սան-Դիեգոյի քաղաքապետին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ