.jpg)
27/07/2013 16:26
Հայ շախմատիստները` Սիտգեսում
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա):
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը և Հովիկ Հայրապետյանն ունեն 4-ական միավոր: