.jpg)
Սքոուլզ. «Ռունին սխալ է»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ուեյն Ռունիի ապագայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդից» ցանկացած այլ ակումբ տեղափոխությունը դա քայլ առաջ է, քանի որ այս թիմը լավագույնն է աշխարհում: Ռունին սխալ է անում և չպետք է հեռանա այս հրաշալի թիմից, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կերազեր հանդես գալ «մանկունյանցիների» կազմում:
Իսկ տրանսֆերների հետ կապված, չեմ հասկանում, թե նա ինչ է մտածում: Կարծում եք, եթե Ալեքս Ֆերգյուսոնը մնար, նա չպիտի՞ նոր ֆուտբոլիստներ հրավիրեր: Մի ծիծաղեցրեք ինձ: Ես ասացի Ռունիին` մի հիմարացիր»,- նշել է Սքոուլզը: