.jpg)
Համաշխարհային աստղերի առանձնատները. Ֆոտոշարք
Մադոննայի Բեվերլի-Հիլզում գտնվող առանձնատան արժեքը կազմում է 22.5 միլիոն դոլար: Տան տարածքը կազմում է 1500 քմ:
Տունը ունի 9 ննջարան, սպորտդահլիճ և այլ հարմարություններ: Կա նաև լողավազան:

Կալիֆորնիայում գտնվող Ջասթին Բիբերի առանձնատունը, որի արժեքը կազմում է 6.5 միլիոն դոլար:
Այն ունի 6 ննջարան, 7 լոգարան, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 855 քմ:

Ուոթեր-Միլ քաղաքում գտնվող Ջենիֆեր Լոպեսի առանձնատունը ունի 890 քմ մակերես, 8 ննջարան, 7 լոգարան և առանձին սաունա:
Տան արժեքը կազմում է 10 միլիոն դոլար:

Լոս-Անջելոսում գտնվող Ռիաննայի առանձնատան արժեքը կազմում է 12 միլիոն դոլար, այն ունի 7 ննջարան, 9 լոգարան և ընդհանուր 580 քմ մակերես:

Մադրիդում գտնվող ֆուտբոլիստ Քրիշթիանու Ռոնալդու առանձնատան արժեքը կազմում է 7.1 միլիոն դոլար, նրա մակերեսը 4.000 քմ: Տունը ունի 7 ննջարան, լողավազան և այգի:
