.jpg)
Թուրքիայում արդարացրել են Իսրայելի օգտին լրտեսություն անող թռչունին
Թուրքիայում հետմահու արդարացրել են Ագին քաղաքի մոտ մեկ տարի առաջ հայտնաբերված թռչունին, որին մեղադրում էին Իսրայելի օգտին լրտեսության համար:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, 2012թ.-ին Սիրիայի սահմանի մոտ թուրք գյուղացին դաշտում սատկած թռչուն էր նկատել, որի վրա եբրայերեն գրված էր Թել-Ավիվ:
Գյուղացին ահազանգել է ոստիկանությանը, որոնք էլ թռչունին տեղափոխել են Ֆիրատի համալսարան, որտեղ թռչունին ռենտգենյան ճառագայթներով ստուգելուց և լրտեսական սարքավորումներ չհայտնաբերելուց հետո արդարացրել են: