Հանգստյան օրերին սպասվում են առատ տեղումներ
27/07/2013 11:06

Հանգստյան օրերին սպասվում են առատ տեղումներ

Այսօր և վաղը հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, օրվա երկրորդ կեսին հավանական են առատ տեղումներ, քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք meteo-tv.am կայքից: 

Բացառություն կկազմի Արարատյան դաշտը, որտեղ օրվա մեծ մասը կդիտվի առավելապես արևային եղանակ, օրվա երկրորդ կեսին ամպամածության ավելացում և երեկոյան տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև:

Օդի ջերմաստիճանն արդեն նվազել է, առաջիկա օրերին այն էապես չի փոխվի: Սևանի ջրի ջերմաստիճանը +19 է:  

Հանգստյան օրերին սպասվում են առատ տեղումներ