Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում. Այստեղ կսովորեն նաև թալիշներ
29/07/2013 20:38

Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում. Այստեղ կսովորեն նաև թալիշներ

Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում արդեն մեկ տարի է ընդանում է ռազմավարական նշանակության օբյեկտի՝ հայազգի անվանի զորավարներ Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինարարությունը: 

Հենց այստեղ բարձր մակարդակի վրա ռազմական հմտություններ կստանան ոչ միայն հայերը, այլև Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, ում հողերը զավթված են թյուրքական քոչվոր ցեղախմբերի կողմից: Դրանք լեզգիներն են, թալիշները, ավարները, ցախուրները, թաթերը և ուդիները: Այս մասին տեղեկանում ենք «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնից:

Բանն այն է, որ եթե այսօր ձեռնամուխ չլինենք նրանց իրավունքների պաշտպանությանը, այդ ազգերը կկրկնեն կապադովկիացիների, ասորիների, կետտերի, հույների ճակատագիրը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում Փոքր Ասիայում ենթարվել են բնաջնջման քոչվորների կողմից: Հայերը կուտակել են բանակաշինության մեծ ավանդույթներ, որոնցով պատրաստ են կիսվել Կովկասի ճնշված ժողովուրդների հետ, ինչն ամենից զատ, վկայում է հայ ժողովրդի՝ իր ընկերների հանդեպ ունեցած մեծ վստահության մասին:

Ուսումնարանի ստեղծման նախաձեռնողն է մեկենաս Լևոն Հայրապետյանը, իսկ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը ստանձնել է կառուցման աշխատանքների համակարգումը: Ուսումնարանը, որի բացումը նախատեսված է 2014 թվականին, համապատասխանելու է բոլոր միջազգային չախանիշներին:

Բացի ուսումնական և կենցաղային տարածքներից, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ դահլիճ, ֆուտբոլային դաշտ տրիբունաներով, բոքսի, ըմբշամարտի, ծանր ատլետիկայի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի մարզասրահներ, ինչպես նաև մրգատու այգի և ջերմոց:

Նախատեսվում է լայնորեն օգտագործել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նմանատիպ կրթօջախների փորձը: Ուսումնարանում կդասավանդեն ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան մասնագետները:

Մայրենիից բացի, շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն լեզուներին:

«Սուվորովի և Մադաթովի անվան ռամական ուսումնարան» նախագծի իրականացման կոմիտեն մեծ ուշադրություն է դարձնում նաև Կովկասի բնիկ ժողովուրդների շուրջ ձևավորված տեղեկատվական շրջափակման ճեղքմանը:

Ստեփանակերտում արդեն կայացել են «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» և «Ադրբեջան․ միասնություն արյան վրա» ֆիմերի պրեմիերաները: Երկու ֆիմերն էլ կայծակնային արագությամբ տարածվել են համացանցում՝ հավաքելով հազարավոր դիտումներ և, դատելով մեկնաբանություններից, ունեցել են մեծ արձագանք նրանց կողմից հասցեատերերի կողմից: 

Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում. Այստեղ կսովորեն նաև թալիշներ