Հրդեհ Չեխովի փողոցում
29/07/2013 12:21

Հրդեհ Չեխովի փողոցում

Հուլիսի 29-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի 54 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Հայտարարվել է հրդեհի բարդության <ԲԻՍ-1> աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին, մարվել՝ 12.03-ին: 

Հրդեհ Չեխովի փողոցում