Օդեսայում ձերբակալվել է «օրենքով գող» Գիյա Մելիքաձեն
29/07/2013 20:35

Օդեսայում ձերբակալվել է «օրենքով գող» Գիյա Մելիքաձեն

Օդեսայում ուկրաինացի իրավապահները ձերբակալել են վրացի «օրենքով գող» Գեորգի Մելիքաձեին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Գիյա Բաթումսկի:

Բաթումսկին արտաքսվելու է Ուկրաինայի տարածքից և նրան 5 տարի արգելվելու է մուտք գործել այդ երկիր:
Մելիքաձեն Օդեսա էր ժամանել քրեական աշխարհի հեղինակություններից մեկի`Վլադիմիր Դրիբնոյի հետ`Պոլտավայի 75-ամյակին մասնակցելու և շնորհավորելու համար:

Պոլտավայի հոբելյանին ժամանել են բազմաթիվ «օրենքով գողեր» հետխորհրդային բազմաթիվ երկրներից:

Գիյա Բաթումսկին համարվում է գողական «հին դպրոցի» ներկայացուցիչ, ինչը ենթադրում է ավելի համեստ և գաղտնի կյանքի վարում:

Այդ գաղտնիության և համեստ պահվածքի շնորհիվ նա երկար տարիներ կարողացել է հեռու մնալ իրավապահների տեսադաշտից:

 

Օդեսայում ձերբակալվել է «օրենքով գող» Գիյա Մելիքաձեն