Գյումրու քաղաքապետարանը դատը պարտվել է. Ս. Բալասանյանի հայտարարությունը
29/07/2013 20:17

Գյումրու քաղաքապետարանը դատը պարտվել է. Ս. Բալասանյանի հայտարարությունը

Այսօր տեղի է ունեցել Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են եղել 9-ը հիմնական և 4 լրացուցիչ հարցեր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի շարք հայտարարություններով է հանդես եկել՝ ներկայացնելով վերջին զարգացումները:

«Գալայի» փոխանցմամբ՝ նա ասել է, որ ապրիլ ամսից մինչ օրս մոտ 51 կիլոմետր փոսալցում է կատարվել և այժմ էլ շինաշխատանքներն ընթանում են՝ չնայած ֆինանսական հարցեր են առաջացել: Ըստ Սամվել Բալասանյանի՝ խնդիրը կայանում է նրանում, որ «Աջակից ընկերներ» գազալցակայանը գումարային պարտքերի պահանջով Գյումրու քաղաքապետարանին դատի է տվել և դատը շահել է, ինչը նշանակում է, որ հարկերի հավաքագրման հաշվին քաղաքային բյուջե մուտքագրված գումարները՝ մոտ 5 միլիոն դրամի չափով, փոխանցվելու են «Աջակից ընկերներ» կազմակերպությանը այն բանի համար, որ նախորդ իշխանությունների օրոք քաղաքապետարանին պատկանող մեքենաների վարորդները գազալցակայանից օգտվել եւ համապատասխան վճարումները չեն կատարել:

Սամվել Բալասանյանը նշել է, թե այդ գումարով հնարավոր կլիներ քաղաքում փոսալցման մեծածավալ աշխատանքներ կատարել: 

 

Գյումրու քաղաքապետարանը դատը պարտվել է. Ս. Բալասանյանի հայտարարությունը