Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
29/07/2013 20:28

Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը

 Իրաքի շիա մահմեդականներով բնակեցված թաղամասերում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 55-ի: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:

Բաղդադի տարբեր շրջաններում մեկ ժամվա ընթացքում պայթուցիկներով լցված 12 մեքենա է պայթեցվել: Պայթյունները որոտացել են շուկաների ու շիա մահմեդականների կայանման վայրերի հարևանությամբ:

Պայթյունների պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Դիտորդների խոսքերով` նրանց հետևում ավելի շուտ կանգնած է «Իրաքում ու Սիրիայում իսլամական պետություն» խմբավորումը, որ կապված է «Ալ-Ղայիդայի» հետ:

Իրաքում ահաբեկչության զոհերի թիվը միայն հուլիսի սկզբից հաշված կազմում է ավոլի քան 760 մարդ, իսկ տարվա սկզբից այդ թիվը կազմում է 4 հազար մարդ:

Երկրի հիմնական երեք էթնոկրոնական հանրույթների` քրդերի, սունի-արաբների ու շիա-արաբների միջև ուժգնացող պայքարը կարող է վերաճել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի:

Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը