Կարպին. «Կունենանք թիմին հարմարված կիսապաշտպան` ի դեմս Արազ Օզբիլիսի»
29/07/2013 20:05

Կարպին. «Կունենանք թիմին հարմարված կիսապաշտպան` ի դեմս Արազ Օզբիլիսի»

Ռուսաստանի առաջնության առաջին 3 տուրերից հետո Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը, շարունակում է միանձնա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Sovsport.ru-ին տված հարցազրույցում մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է նաև թիմի նորեկ Արազ Օզբիլիսի մասին, ով օրերս համալրեց «Սպարտակի» կազմը` տեղափոխվելով «Կուբանից»:

Այն հարցին, թե Արազի ձեռքբերումը կարելի է համարել Մակգիդիի թիմից հեռանալու վարկած, Կարպինը պատասխանել է.

«Ոչ ոք չի պատրաստվում վաճառել Մակգիդիին: Բացի այդ` նրա տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չկան, իսկ նա դեռ գործող պայմանագիր ունի: 1 տարի անց, եթե Մակգիդին ամեն դեպքում որոշի հեռանալ, մենք արդեն իսկ կունենանք թիմին հարմարված կիսապաշտպան` ի դեմս Արազ Օզբիլիսի: Նա կարող է հանդես գալ 2 եզրերում, ինչպես Յակովլևն ու Մակգիդին: Արազը կարող է խաղալ նաև կենտրոնում»,- նշել է Կարպինը:
 

Կարպին. «Կունենանք թիմին հարմարված կիսապաշտպան` ի դեմս Արազ Օզբիլիսի»