.jpg)
Մաքսի Ռոդրիգես. «Մարտինոն իդեալական մասնագետ է»
«Նյուելս Օլդ Բոյզի» ավագ Մաքսի Ռոդրիգեսը խոսել է «Բարսելոնի» նոր գլխավոր մարզիչ Հերարդո Մարիտինոյի կամ, ինչպես նրան անվանում են, Տատայի մասին: Տեղեկացնում է AS-ը:
«Բարսելոնը», պայմանագիր ստորագրելով Մարտինոյի հետ, ունեցավ վերջին տարիների արգենտինացի մարզիչներից լավագույնին: Դրանում պետք չէ կասկածել:
Տատային միշտ էլ դուր է եկել կատալոնյան թիմի խաղաոճը, քանի որ այն հոգեհարազատ է իրեն: Մարտինոն իդեալական մարզիչ է «Բարսայի» համար: Նա այն մասնագետներից է, ովքեր սիրում են լսել` սովորելու համար»,- հայտարարել է Ռոդրիգեսը: