Միլանի հանրահայտ տաճարի կտուրին կարող է սենդվիչների կրպակ բացվել
29/07/2013 20:25

Միլանի հանրահայտ տաճարի կտուրին կարող է սենդվիչների կրպակ բացվել

Միլանի հանրահայտ տաճարի կտուրին կարող է հայտնվել սենդվիչների և հյութերի վաճաքով զբաղվող կրպակ:

Korrespondent.net-ի փոխանցմամբ, այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել La Veneranda Fabbrica del Duomo կազմակերպությունը, որը զբաղվում է տաճարի վերականգնմամբ:

Նախաձեռնողները նշում են, որ դա լրացուցիչ եկամուտներ կբերի և կօգնի արագացնել տաճարի վերականգնման աշխատանքները:

Նշվում է, որ տաճարի կտուրում կրպակի տեղադրման վերջնական որոշումը պետք է կայացնի Վարչական դատարանը:
 

Միլանի հանրահայտ տաճարի կտուրին կարող է սենդվիչների կրպակ բացվել