.jpg)
Մոսկվայից վտարված անօրինական ներգաղթյալների թիվը կրկնապատկվել է
Ընթացիկ տարվա սկզբից Մոսկվայից վտարված անօրինական ներգաղթյալների թիվը կրկնապատկվել է: Մոսկովյան դատարանների որոշմամբ տարվա սկզբից Ռուսաստանից վտարվել է ավելի քան 2,3 անօրինական ներգաղթյալ, որոնց մեծամասնությունը ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիներ են (Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան և այլն): Այս մասին հաղորդում է «Իտար-Տասս» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Մոսկվայից դատական որոշմամբ հարկադիր վտարվել են 1247 անօրինական ներգաղթյալ: Մոսկվային բաժին է ընկնում ողջ Ռուսաստանից վտարվող ներգաղթյալների մեկ չորրորդը: Կես տարվա ընթացքում Ռուսաստանից դատական վճռով վտարվել է 10,7 հազար մարդ: