Բնապահպանական ստուգումների արդյունքում 1.17 մլն.դրամ է բյուջե մուտք եղել
29/07/2013 11:50

Բնապահպանական ստուգումների արդյունքում 1.17 մլն.դրամ է բյուջե մուտք եղել

Բնապահպանական պետական տեսչության կողմից 22.07-28.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.96 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 2.98 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 27.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 60.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 120.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու դեպքերով հաշվարկվել է 1.82 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի և Մարտունու բաժինների աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 25.0 հազ.դր. գումարի վնաս: Առգրավված 34,5 կգ. կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 5 հատ /2կգ./ սիգ տեսակի ձուկը ինչպես նաև «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 220 հատ /22կգ/ կարաս տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.17 մլն.դր. գումար: 

Բնապահպանական ստուգումների արդյունքում 1.17 մլն.դրամ է բյուջե մուտք եղել