.jpg)
29/07/2013 14:05
Երևանում վրաերթի է ենթարկվել 7-ամյա տղա
Հուլիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Կատարվում է քննություն: