Ռոբեն. «Ոչ թե «Բորուսիան» հաղթեց, այլ մենք պարտվեցինք»
29/07/2013 20:00

Ռոբեն. «Ոչ թե «Բորուսիան» հաղթեց, այլ մենք պարտվեցինք»

Մյունխենի «Բավարիայի» առաջատար Արիեն Ռոբենն ընդգծել է, որ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությանը լուրջ չի վերաբերվում: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Մենք բաց թողեցինք 4 գնդակ և դա շատ է: Բայց այս հանդիպումը մեզ համար կարևոր նշանակություն չուներ և դա ակնհայտ երևում էր ֆուտբոլիստների պատրաստակամությունից: Ցավում եմ, որ փչացրեցինք Պեպի նորամուտը, բայց թիմը սա էլ կմոռանա:

Չեմ կարծում, որ «Բորուսիան» հաղթեց այս եզրափակչում: Պարզապես մենք նրանց պարտվեցինք: Չեմ կարող չխոստովանել, որ մրցակիցը լավ տպավորություն թողեց»,- նշել է Ռոբենը:

Հիշեցնենք, որ այս հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով ստիպված էր հետևել տրիբունայից:
 

Ռոբեն. «Ոչ թե «Բորուսիան» հաղթեց, այլ մենք պարտվեցինք»