Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանին 85-ամյակի կապակցությամբ
29/07/2013 11:38

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանին 85-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից: 

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտության զարգացման, հարստացման և հանրահռչակման գործում և հոբելյանի առթիվ մաղթել առողջություն ու ստեղծագործական եռանդ: 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանին 85-ամյակի կապակցությամբ