Սիրիական զորքերն ազատագրել են Խոմսի կարևորագույն շրջաններից մեկը
29/07/2013 17:10

Սիրիական զորքերն ազատագրել են Խոմսի կարևորագույն շրջաններից մեկը

 Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Խոմս քաղաքի Խալիդիա թաղամասի վրա, որը հանդիսացել է ապստամբների գլխավոր հենարաններից մեկը: Այս մասին, հայտնում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:

Համացանցային ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս թաղամասը զինված ապստամբները վերահսկել են 2011 թվականից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր սիրիական բանակի` այդ քաղաքն ազատագրելու համար լայնամասշտաբ գործողություններ նախաձեռնելու մասին, որն ուղեկցվել էր դաժան ընդհարումներով:

Թաղամասերի հրթիռային հարվածները, որտեղ խաղաղ բնակիչներ են կենտրոնացած եղել, Խոմսում հանգեցրել են իրավիճակի կտրուկ սրման: Ընդդիմադիրները խոսում են այն մասին, որ նրանց հաջողվել է կռվեցնել տեղի աշխարհազորի ղեկավարությանն ու բանակային հրամանատարներին:

Սիրիական զորքերն ազատագրել են Խոմսի կարևորագույն շրջաններից մեկը