Ալեքսանդր Ամարյան.  Հեռացրել են «Շողիկ» ճամբարի գործով բողոքողներին
30/07/2013 20:13

Ալեքսանդր Ամարյան. Հեռացրել են «Շողիկ» ճամբարի գործով բողոքողներին

Հայ ավետարանչական ընկերակցությունը աշխատանքից հեռացրել է Ավետարանչական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանին և ևս 13 հոգու «Շողիկ» ճամբարում սեռադաստիարակության դասընթացի հարցը բարձրաձայնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ա. Միքայելյանը:

Նրա խոսքով՝ իրենց ազատման դիմումի մեջ նշված է, որ «իրենք չեն համապատասխանում մասնագիտությանը և հիվանդ են»: 

Ասուլիսի մյուս բանախոս՝ Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ սկսվել է բողոքողների որս, ովքեր հայտնել են այս դեպքի մասին:

«Ա. Միքայելյանին հեռացրել են այն բանի համար, որ նա կեղտոտ անկողինը հանեց դուրս: Վերջին ժամանակ հաղորդումներից հետո ինձ մի քանի քաղաքացի են դիմել, որոնք կապված են եղել Ավետարանչական եկեղեցու հետ և պահանջում են տալ իրենց աշխատավարձը՝ 27 մլն դրամի չափով: Այդ եկեղեցին աշխատացրել է մարդուն և գցել: Այդ գործով այժմ դատ է գնում: Գյումրիի մասնաճյուղի պատասխանատուներից մեկը 19 հազար դոլարի չափով յուրացրել է բարեգործական օգնությունը, 10 հազար դոլարը վերադարձրել է տնօրենին, որը դրա դիմաց համաձայնվել է, որ չբարձրաձայնեն յուրացման մասին: Ողջ ՀՀ տարածքում բազում նման դեպքեր կան»,-ասաց նա:

Ա. Ամարյանը նշեց, որ ճամբարում պոռնոֆիլմ չի ցուցադրվել, այլ էրոտիկ տեսանյութեր, որի համար Հայաստանում ազատազրկման է դատապարտվել միայն Կարեն Արայանը: 

Նախորդող հրապարակում՝ «Շողիկ» ճամբարում երեխաներին պոռնոֆիլմեր են ցուցադրել

Ա. Ամարյանը փաստեր է հրապարակել «Շողիկում» սեռադաստիրարակության մասին

Ալեքսանդր Ամարյան. Հեռացրել են «Շողիկ» ճամբարի գործով բողոքողներին