Արմավիրում 37-ամյա տղան ծեծելով սպանել է մորը
30/07/2013 14:05

Արմավիրում 37-ամյա տղան ծեծելով սպանել է մորը

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Նաիրի գյուղից (նախկին Հացիկ) իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Վերգուշ Սարգսյանը: Այս մասին գրում է shamshyan.com կայքը:

Վ. Սարգսյանը, գիտակցության չգալով, առավոտյան մահացել է: Տան մոտ հավաքվածները պատմել են, որ Վ. Սարգսյանին ծեծի է ենթարկել նրա տղան՝ 37-ամյա Վարդան Ստեփանյանը, ով ունի 2 անչափահաս տղաներ, սակայն ամեն անգամ կոնֆլիկտների մեջ է եղել նաև կնոջ հետ: Այդ պահին տանը եղել են ինքն ու մայրը:

Այս պահին ոստիկանությունը նշված հանցագործությունը կատարելու համար որպես կասկածյալ որոնում է Վ. Ստեփանյանին: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 Մանրամասները` shamshyan.com կայքում: