Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը միացավ TAP ծրագրին
30/07/2013 20:38

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը միացավ TAP ծրագրին

Այսօր Ցյուրիխում Ադրբեջանի պետական նավթային ընկերության և TAP AG ընկերության միջև ստորագրվել է առք ու վաճառքի հետ կապված համաձայնագիրը:

Vesti.az-ի փոխանցմամբ, համաձայնագիրը թույլ կտա ապահովել ադրբեջանական ընկերության մասնակցությունը Տրասնադրիատիկ գազամուղի`TAP նախագծին:

Այդ գազամուղով Կասպից ծովի ափին գտնվող ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրից գազը կուղղվի դեպի եվրոպական շուկաներ:

Տրասնադրիատիկ գազամուղն անցնելու է Հունաստանի, Ալբանիայի տարածքով, Ադրիատիկ ծովի հատակով և կհասնի Իտալիայի հարավ:

Այն կդառնա Հարավային գազային միջանցքի մի մասը, որով մերձկասպիական գազը կուղղվի Եվրոպա:

 

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը միացավ TAP ծրագրին