Հասուն տարիքում գիրք կարդալը պահպանում է ձեր հիշողությունը
30/07/2013 20:35

Հասուն տարիքում գիրք կարդալը պահպանում է ձեր հիշողությունը

Գիրքը զարգացնում է մարդու մտածելակերպը, երևակայությունը, աշխարհայացքը, այն կարևոր է ուղեղի նյարդերի զարգացման և ակտիվության համար:

Հետազոտողներն ուսումնասիրել են մարդկանց տարիքային տարբեր խմբերի, և եկել այն եզրահանգման, որ դպրոցական, չափահաս կամ հասուն տարիքում գրքեր կարդացող մարդկանց մոտ տարեց հասակում մտավոր ակտիվության անկումը 32 %-ով քիչ է հանդիպում, գրքեր չկարդացած մարդկանց համեմատ:

Իսկ հասուն տարիքում գիրք չկարդալը շուրջ 50%-ով արագացնում է դեմենցիան: Սա տարիքային հիվանդություն է, որն ուղեկցվում է հիշողության, մտածողության ու վարքագծի վատթարացմամբ: 

Հասուն տարիքում գիրք կարդալը պահպանում է ձեր հիշողությունը