Պարբերաբար սուրճ օգտագործող մարդիկ հակված չեն ինքնասպանությունների
30/07/2013 12:28

Պարբերաբար սուրճ օգտագործող մարդիկ հակված չեն ինքնասպանությունների

Լավ լուր սուրճ սիրողների համար: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը բացի ակտիվացնող հատկությունից ունի մի շարք այլ հրաշք հատկություններ ևս: Սուրճի պարբերաբար օգտագործումը թույլ է տալիս խուսափել Ալցգեյմերի հիվանդությունից, նվազեցնում է շաքարային դիաբետի ու սրտի անբավարարաության հավանականությունը և բացի այս, սուրճը հիանալի հակադեպրեսանտ է:

Նման եզրահանգման են եկել Հարվարդյան դպրոցի գիտնականները:

Գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 200 հազար դեռահաս: Արդյունքում պարզվել է, որ օրական 2-3 գավաթ սուրճ ըմպող դեռահասները գրեթե չեն անում ինքնասպանության փորձեր ու հակված չեն դեպրեսիաների:

Մյուսներն, ովքեր նախընտրում են առանց կոֆեինի սուրճ կամ առհասարակ սուրճ չեն խմում, անընդհատ տառապում են տարիքին հատուկ դեպրեսիաներից ու գրեթե միշտ վատ տրամադրություն են ունենում:
 

Պարբերաբար սուրճ օգտագործող մարդիկ հակված չեն ինքնասպանությունների