Դոլուխանովան գրավեց 12-րդ տեղը
30/07/2013 15:07

Դոլուխանովան գրավեց 12-րդ տեղը

Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան Ֆրանսիայի Ավուան քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 375 մասնակիցների մեջ գրավել 12-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Դոլուխանովան միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից` գրոսմայստեր Վլադ-Քրիստիան Ժիանուից (Ռումինիա):