Գյումրիում վրաերթի են ենթարկել 40-ամյա տղամարդու
30/07/2013 20:33

Գյումրիում վրաերթի են ենթարկել 40-ամյա տղամարդու

Նախօրեին, ժամը 16.30-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Կորյունի փողոցի թիվ 25 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: 

Գյումրիում վրաերթի են ենթարկել 40-ամյա տղամարդու