.jpg)
Հիմլերի կենտրոնատեղին զբոսաշրջային կենտրոնի կվերածվի
Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում գտնվող նացիստական պարագլուխներից մեկի`Հենրիխ Հիմլերի «Հեգեվալդ» կենտրոնատեղին կվերածվի զբոսաշրջային կենտրոնի:
Rg.ru-ի փոխանցմամբ, Ուկրաինայի մշակույթի նախարարությունը փաստաթղթեր է պատրաստում այդ շինությունը պատմական հուշարձանների շարքին դասելու համար:
Մինչ այդ, այդ կենտրոնատեղին օգտագործվում էր որպես կարտոֆիլի պահեստ:
Սպասվում է, որ «Հեգեվալդը» կվերածվի զբոսաշրջիկների այցելությունների վայրի և ֆինանսական հոսքեր կապահովի տեղական բյուջե:
Նշվում է, որ կենտրոնատեղին կառուցվել է 1941-1942թթ.-ին: