Արդարադատության նախարարն ընտանիքով հանգստանալու է Ջերմուկում
30/07/2013 20:08

Արդարադատության նախարարն ընտանիքով հանգստանալու է Ջերմուկում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հուլիսի 30-ից օգոստոսի 14-ը արձակուրդում է լինելու:

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը հանգիստն ընտանիքի հետ անցկացնելու է Ջերմուկում: Հրայր Թովմասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի վրա: 

Արդարադատության նախարարն ընտանիքով հանգստանալու է Ջերմուկում