.jpg)
30/07/2013 20:22
Հնդկաստանի արևմուտքում ավտովթարի հետևանքով զոհվել է 10 դպրոցական
Հնդկաստանի արևմուտքում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ, ինչի հետևանքով զոհվել է 10 երեխա, ևս 20-ը`վիրավորվել են:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, 45 դպրոցական տեղափոխող ավտոբուսը փորձելով շրջանցել մեքենաներից մեկը բախվել է բեռնատարին:
8 երեխա զոհվել է տեղում:
Ավտոբուսի և բեռնատարի վարորդները փախել են դեպքի վայրից: