.jpg)
Ջոկովիչը մարզվել է մի խումբ երեխաների հետ միասին
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հերթական մարզումից հետո մասթեր-կլասս է անցկացրել երեխաների հետ: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:
«Մարզումիցս անմիջապես հետո կորտ հրավիրեցի մի խումբ երեխաների, որպեսզի նրանք ցուցադրեին, թե ինչի են ունակ: Բոլորն անչափ երջանիկ էին»,- հայտարարել է Ջոկովիչը:
Հիշեցնենք, որ ներկայումս Նովակը պատրաստվում է «Rogers Cup» մրցաշարին, որը տեղի կունենա օգոստոսի 5-11-ը` Կանադայի Մոնրեալ քաղաքում:
Հավելենք նաև, որ Ջոկովիչն այդ մրցաշարի գործող չեմպիոնն է: