Մարկ Սաղաթելյանը կյանքի համար է պայքարում. Հաստատում են բժշկական կենտրոնից
30/07/2013 18:18

Մարկ Սաղաթելյանը կյանքի համար է պայքարում. Հաստատում են բժշկական կենտրոնից

«Մարկ Սաղաթելյանը  կյանքի համար է պայքարում, չգիտեմ էլ ինչ ասեմ հակառակի մասին գրող լրատվամիջոցներին»,- Aysor.am-ի հետ զրույցում րոպեներ առաջ ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը:

«Առողջական վիճակում փոփոխություններ չկան: Դարձյալ ծայրահեղ ծանր է: Բայց նա ողջ է ու մենք փորձում ենք անել ամեն հնարավորը»,- ասաց Սիրանույշ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ հաղորդավարն այսօր հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ սուր լեյկոզ ախտորոշմամբ: