Մարկ Սաղաթելյանը հիվանդանոցում է. Բժիշկները նրա կյանքի համար են պայքարում
30/07/2013 16:23

Մարկ Սաղաթելյանը հիվանդանոցում է. Բժիշկները նրա կյանքի համար են պայքարում

Հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը սուր լեյկոզ ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը:

«Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր: Լեյկոզն իր մոտ բարդացումներ է առաջացրել: Գլխուղեղում կա նաև արյունազեղում: Բժիշկները նրա կյանքի համար են պայքարում»,- Aysor.am-ին ասաց Սիրանույշ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մարկ Սաղաթելյանը ենթարկվել էր ավտովթարի, որից հետո վիրահատել էին նրա կոնքոսկրը: 

Նախորդող հրապարակումներ՝ Ավտովթարի են ենթարկվել Մարկ Սաղաթելյան ու Գրիգոր Նազարյանը

Մարկ Սաղաթելյանը վիրահատության է ենթարկվել, նրա վիճակը կայուն է