.jpg)
Մոյես. «Մենք միշտ ենք պայքարելու»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ ֆուտբոլիստները նախկինի պես ձգտում են տեղափոխվել «մանկունյանցիների» շարքերը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք չենք վախենում հարուստ ակումբների հետ մրցակցությունից: Ընդհակառակը. մենք ուրախ ենք ընդունել նրանց մարտահրավերը: Այո, ՊՍԺ-ն իր տրանսֆերային քաղաքականությամբ փոխել է ուժային մթնոլորտը, բայց մենք միշտ ենք պայքարելու:
«Մանչեսթեր Յունայթեդը» շատ հարուստ պատմություն ունի, մեծ անուն և հաջողակ ակումբի համբավ: Ֆուտբոլիստները ցանկանում են լինել այս ամենի մի մասնիկը, որպեսզի հետագայում կարողանան ասել, որ հանդես են եկել այս թիմում: Յուրաքանչյուր խաղացողի համար այս ակումբը գայթակղիչ տարբերակ է»,- հայտարարել է Մոյեսը: