Պակիստանի նախագահ է ընտրվել Մամնուն Հուսեյնը
30/07/2013 20:50

Պակիստանի նախագահ է ընտրվել Մամնուն Հուսեյնը

Պակիստանի նոր նախագահ է ընտրվել Պակիստանի մահմեդական լիգա իշխող կուսակցության թեկնածու Մամնուն Հուսեյնը:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ, Հուսեյնի օգտին է քվեարկել վերին և ստորին պալատների ներկայացուցիչների մեծամասնությունը: 

Նշենք, որ Պակիստանի սահմանադրության համաձայն, նախագահը ընտրվում է խորհրդարանի 2 պալատների, ինչպես նաև 4 նահանգների խորհրդարանի անդամների կողմից:

Նորընտիր նախագահ Մամնուն Հուսեյնը խոշոր գործարար է և Սինդ նահանգի նախկին նահանգապետը:



 

 

Պակիստանի նախագահ է ընտրվել Մամնուն Հուսեյնը