.jpg)
Քեթրին Էշթոնը հանդիպել է Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիին
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երկուշաբթի երեկոյան Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիին։ Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ, սակայն հանդիպման վայրը չի նշվում։
Ք․Էշթոնի մամլո քարտուղարն այսօր Twitter-ում գրել էր, որ ԵՄ բարձր ներկայացուցիչը առաջին օտարերկրյա պաշտոնյան է, ով հանդիպել է ձերբակալված Մոհամեդ Մուրսիին։
Նշվում է, որ Ք․Էշթոնը հանդիպման մեկել է ռազմական ուղղաթիռով, ինչից ենթադրվում է, որ Մուրսին գտնվում է մայրաքաղաքից դուրս։ Էշթոն-Մուրսի քննարկումների բովանդակությունը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Մոհամեդ Մուրսին հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց հուլիսի 3-ին՝ զանգվածային բողոքի ակցիաներից հետո։
Ք․Էշթոնը Կահիրեում է Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանության միջև մահացու բախումներից հետո, որի ժամանակ առնվազն 72 մարդ զոհվեց։
Նախորդող հրապարակում՝ Ք. Էշթոնը մեկնում է Եգիպտոս՝ կոչ անելու վերադառնալ քաղաքացիական օրենքների