Հրդեհ «Թամարա» ՍՊԸ գործարանում
30/07/2013 13:43

Հրդեհ «Թամարա» ՍՊԸ գործարանում

Հուլիսի 30-ին, ժամը 06.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում` «Թամարա» ՍՊԸ գործարանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պահեստային հատվածում ծխացել են պլաստմասսե տարրաներ (15 քմ):
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: