Ազատամարտիկների շարժումը բացառում է որևէ քաղաքականության ենթատեքստ
30/07/2013 19:34

Ազատամարտիկների շարժումը բացառում է որևէ քաղաքականության ենթատեքստ

Հայաստանում ազատամարտիկների պայքարը նախաձեռնող մի խումբ ազատամարտիկներ հաղորդագրություն են տարածել, որով հայտարարում են` իրենց  շարժման առաջին իսկ օրվանից փորձել են լուծում գտնել ազատամարտիկների սոցիալական խնդիրներին` անկախ կուսակցական պատկանելիությունից:

«Խորհրդի անդամները չեն ենթադրում որևիցե քաղաքական ուժի աջակցությունը կամ ներգրավումը պայքարի ընթացքում: Սակայն քաղաքական ցանկացած աջակցություն ողջունելի է, եթե այն իրականացվում է գերատեսչական մարմիններում (օր.` ԱԺ, Կառավարություն)` շարժումից անջատ կերպով: Ուստի, կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ովքեր պատրաստվում են սատարել այս շարժմանը, ի սպառ բացառել քաղաքականության ենթատեքստ»,- ասված է հաղորդագրությունում:

Կոչին միացել են ազատամարտիկներ`

Տիգրան Հարությունյան

Վոլոդյա Ավետիսյան

Կարեն Մելիքբեկյան

Նիկոլայ Քոչարյան

Ստեփան Նիկողոսյան

Հովիկ Վարդումյան

Մնացական Մուրադյան

Սպարտակ Զաքարյան

 

Ազատամարտիկների շարժումը բացառում է որևէ քաղաքականության ենթատեքստ