.jpg)
30/07/2013 13:55
Օգոստոսի 4-ին ներպետական ուղղություններով գնացքներն անվճար կաշխատեն
«Հարավկովկասյան երկաթուղին» հայտարարում է, որ Երկաթուղայինների օրվա կապակցությամբ՝օգոստոսի 4-ին բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար։
ՀԿԵ ղեկավարության որոշմամբ՝ մասնագիտական տոնը կնշվի Գյումրի քաղաքում:
Տոնակատարության հյուրերին սպասվում են մի շարք անակնկալներ. կվերականգնվի Գյումրու 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպով կբացվի Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը: