.jpg)
Ռուսաստանից արտաքսվել է «օրենքով գող» Զուրաբ Քութայիսկին (Տեսանյութ)
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Թուրքիա է արտաքսվել վրացի «օրենքով գող» Զուրաբ Ենդելաձեն, ով քրեական աշխարհում հայտնի է Զուրաբ Քութայիսկի մականունով:
Միգրացիոն ծառայությունը նրա հետագա գտնվելը ՌԴ-ում համարել է աննպատակահարմար:
Ենդելաձեի մուտքը Ռուսաստան արգելված է լինելու մինչև 2016 թ.-ը:
Նշենք, որ մինչ այդ 36-ամյա «օրենքով գողը» ձերբակալվել էր Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում:
Ձերբակալման համար հիմք է հանդիսացել «օրենքով գողի»՝ ապօրինի բնակությունը Ռուսաստանի տարածքում:
Վերջին մեկ տարվա ընթացքում սա Քութայիսկու արդեն 2-րդ ձերբակալությունն է, մինչ այդ նա ձերբակալվել էր աշնանը՝ Միասում, և դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման` զինված հարձակման համար:
Մի քանի տարի առաջ Չելյաբինկսի մարզի Կոպեյկա քաղաքի կալանավայրում բանտարկյալները անհնազանդություն էին ցուցաբերել, քանի որ բանտի աշխատակազմը չեղյալ էր հայտարարել ծնողների հետ հանդիպման օրը:
Բանտի անձնակազմը ստիպված էր դիմել Զուրաբին` անհնազանդությունը դադարեցնելու համար:
Զուրաբը «օրենքով գող» է կարգվել Բալաշովի կալանավայրում: