Է. Շարմազանով. Արցախ-Լիտվա բարեկամական խումբը շարունակում է գործել
31/07/2013 14:43

Է. Շարմազանով. Արցախ-Լիտվա բարեկամական խումբը շարունակում է գործել

Ինչպես հայտնի է, այս տարի Լիտվայի Հանրապետության խորհրդարանում՝ Սեյմասում, հռչակագիր էր ընդունվել, որով հիմք դրվեց Լիտվայի Սեյմասում բարեկամության խումբ ստեղծելու մասին:

Վերոնշյալ իրադարձությունից որոշ ժամանակ անց, Ադրբեջանի արտգործնախարարությունը, ձեռնամուխ եղավ տարբեր խողովակներով, Բարեկամության խմբի մեջ մտնող լիտվացի պատգամավորների նկատմամբ ճնշումների իրականացմանը, որի նպատակը Բարեկամության խմբի լուծարումն էր: Չնայած այն հանգամանքին, որ այդ խմբի մեջ մտնող 12 խորհրդարանակններից 2-ը տարբեր պատճառներով դուրս են եկել Բարեկամության խմբից, սակայն խումը շարունակում է գործել:

Ադրբեջանական լրատվամիջոցների խմբի գործունեության վերաբերյալ տարաբնույթ լուրեր են տարածում: Մասնավորապես լուրեր են ստացվում այն մասին, որ Բարեկամական խմբի անդամների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ լքել է խումբը:

Թեմայի շուրջ Aysor.am-ը մեկնաբանություններ խնդրեց Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից:

Հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանն այն լուրերը, թե Լիտվա-Արցախ բարեկամական խմբի անդամները լքել են խումբը, ինչի արդյունքում խումբը փաստացի լուծարվել է, Է. Շարմազանովը նշեց. «Նման բան չկա, ադրբեջանցիները հերթական անգամ ապատեղեկատվություն են տարածել: Ղարաբաղի բարեկամության խմբում ընդգրկված են 10 խորհրդարանականներ, իսկ խմբի ղեկավարը Դալիա Կուդիտեն է (Dalia Kuoditen), իսկ խմբի գործունեությունը ընթանում է բնականոն հունով»:

Նշենք, որ Լիտվայի Սեյմասում ստեղծված բարեկամական խմբի ու նրա անդամների մասին տեղեկատվությունը զետեղված է նաև Լիտվայի խորհրդարանի պաշտոնական կայքում (http://www3.lrs.lt/pls/inter/w5_show?p_r=9314&p_k=2):

Է. Շարմազանով. Արցախ-Լիտվա բարեկամական խումբը շարունակում է գործել