.jpg)
Բրազիլիայում ձերբակալվել է ավելի քան 20 ցուցարար
Բրազիլիայում ձերբակալվել է 20-ից ավելի ցուցարար, որոնք ցանկանում էին Սան Պաոլոյում քանդել բանկերի և ընկերությունների գրասենյակները:
Rg.ru-ի փոխանցմամբ, ցուցարարները բողոքում էին նահանգապետի քաղաքականության դեմ:
Ցուցարարների և ոստիկանների բախման հետևանքով վիրավորվել է մեկ ցուցարար:
Նշվում է, որ ոստիկանները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են օգտագործել ցուցարարների դեմ:
Բրազիլիայում բազմահազարանոց ցույցերը ընթանում են հունիսից և ուղղված են հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ: