Արամուս համայնքում 80 գլուխ կով է հարկադիր սպանդի ենթրակվել. Բրուցելոզ
31/07/2013 20:40

Արամուս համայնքում 80 գլուխ կով է հարկադիր սպանդի ենթրակվել. Բրուցելոզ

Կոտայքի մարզի Արամուս համայնքում շուրջ 80 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի, պատճառը բրուցիլոզն է: Անասնագլխաքանակը պատկանել է մեկ տնտեսության` նորաստեղծ անասնաֆերմայի:

Ֆերմայի ղեկավար Արտյոմ Գասպարյանը Aysor.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե հիվանդությունը հատկապես որտեղից էր «եկել-կպել» իր կենդանիներին. կովերը արոտում են եղել, գուցե մրսել են, գուցե շփվել են այլ համայնքների կենդանիների հետ ու վարակվել: «Մեր կողքի գյուղերում բրուցիլոզի դեպքեր կան»,- ասաց նա:

Վերջերս է ֆերմա կազմակերպել, սկսել է 4 գլուխ կենդանուց, սակայն այսօր կանգնած է փաստի առջև. պետական աջակցություն կամ փոխահատուցման համար մեծ հույսեր չունի, ոչ էլ երևէ լսել է, որ նման դեպքերում պետությունն օգնում է:

Հավելեց, որ այժմ վարկերի փակելու խնդիր ունի, նաև զգուշանում է նոր անասնաֆերմա ունենալուց: «Գուցե գնամ դրսում աշխատեմ»,- ասաց նա:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը նշեց, որ Կոտայքի մարզի Արամուս համայնքից մինչ այդ բրուցելոզով վարակման  դեպքեր չեն գրանցվել: Նրա խոսքով,   բրուցելոզի 12 դեպք գրանցված է եղել Կոտայքի մարզում, ևս հինգ դեպք` Շիրակի մարզում:

 

Արամուս համայնքում 80 գլուխ կով է հարկադիր սպանդի ենթրակվել. Բրուցելոզ