.jpg)
Ավտովթար է տեղի ունեցել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին
Նախօրեին ժամը 19.15-ին ԱՒՆ ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Օ. Ս.-ն և ուղևոր՝ 1972 թ. ծնված Ֆ. Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: