.jpg)
Սնանկ ճանաչված Դետրոյթում տները վաճառվում են 1 դոլարով
Սնանկ ճանաչված ամերիկյան Դետրոյթում տները վաճառվում են ընդամենը 1 դոլարով, սակայն նույնիսկ այս գնով շատ շենքեր մնում են առանց գնորդների:
Topnews.ru-ի փոխանցմամբ, շենքերի մեծամասնությունը վաճառքի է հանվել բանկերի կողմից, որոնք ցանկանում է արագորեն ազատվել այդ շենքերից, որպեսզի դրանց համար մեծ հարկեր չվճարեն:
Դետրոյթում անշարժ գույքի հարկերը ամենաբարձրն են ԱՄՆ-ում:
Նշվում է, որ քաղաքի բյուջեի դեֆիցիտը կազմում է 380 միլիոն դոլար, իսկ ընդհանուր պարտքը տատանվում է 17-20 միլիարդ դոլարի սահմաններում: