.jpg)
Պահեստում միկրոավտոբուս ու վագոն-տնակ է այրվել
Նախօրեին ժամը 15.45-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Բջնի-Սոլակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ պահեստում, այրվում է անասնակեր: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.28-ին, մարվել՝ 18.24-ին:
Բ. Հովհաննիսյանին պատկանող պահեստում այրվել են «Շկոդա» մակնիշի միկրոավտոբուս, վագոն-տնակ, 100 հակ պահեստավորված անասնակեր, 3 տոննա պահեստավորված գարի, 4 խմ տախտակ: