Կանանց ձեռքերի բակտերիաները 50%-ով ավելի շատ են, քան տղամարդկանց
31/07/2013 20:30

Կանանց ձեռքերի բակտերիաները 50%-ով ավելի շատ են, քան տղամարդկանց

Մանրէները երկրագնդի հնագույն «բնակիչներն» են: Նրանք ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: 

Մանրէների համար զարգացման լավագույն «վայրերից» մեկը մարդկանց ձեռքերն են, որոնք մենք ամեն անգամ փորձում ենք պաշտպանել մանրէազերծող միջոցների օգնությամբ:

Գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ կանանց ձեռքերի վրա մանրէները 50 տոկոսով ավելի շատ են, քան տղամարդկանց ձեռքերի վրա:

Պատճառն այն է, որ տղամարդկանց ձեռքերի վրա թթվայնության մակարդակն ավելի բարձր է, քան կանանց մոտ:

Մեծ դեր ունի նաև կոսմետիկայի կիրառումը, որի արդյունքում մաշկը դառնում է ավելի հարթ, իսկ դրա խնամվածությունը նպաստող պայման է բակտերիաների համար:

Նշենք, որ ձեռքերը մանրէազերծելու համար հարկավոր է օգտագործել այն քսուկները, որոնցում տրիկլոզանի փոխարեն 60% ալկոհոլ է: Սա սպանում է բակտերիաների 99% տոկոսին: 

Կանանց ձեռքերի բակտերիաները 50%-ով ավելի շատ են, քան տղամարդկանց